Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:
Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, ի ուրախություն գյուղացիների այսօր նրանց աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածություները բենզինային խոտհնձիչով կամ տրիմեր բենզինայինով:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից: Այսօր Հեշտիայում երիտասարդները սկսել են խոտհունձը:
Երիտասարդներից մեկը նշեց որ բենզինային խոտհնձիչով օրական հնձում է 1 հա -ից մինչեւ 1՛5 հա տարածք, իսկ սովորական գերանդիով մոտավորապես 50 ար:
Չնայած աշխատանքի ծանրությանը խոտհնձի դժվարին գործում ծնողներին օգնում են նաեւ 14 տարեկանից սկսած պատանիները:
Բնակիչների խոսքով. այս տարի անձրեւի բացակայության պատճառով այս տարի խոտը քիչ է, համեմատած անցած տարվա հետ: Իսկ անասուների կաթնատվությունը սակավել է, ամռան սեզոնին մեկ կթու կովը տալիս էր 10-15 լիտր կաթ, իսկ այժմ 7-8 լիտր:
Մանրամասները մեր նյութում.