Բժիշկների աշխատանքը խոչընդոտելը կտուգանվի 1000 լարիով

Բժիշկների աշխատանքը խոչընդոտելը կտուգանվի 1000 լարիով

Խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովը հուլիսի 23-ի նիստի ընթացքում կքննարկի մի օրինագիծ, ըստ որի բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ բժշկական աշխատակազմին վիրավորելը օրենքով կպատժվի:

Նախագծի համաձայն, փոփոխություններ կկատարվեն մի քանի օրենքներում, կընդգծվի, որ «Բժշկական գործունեության ժամանակ արգելվում է առողջության պաշտպանության աշխատակազմի պրոֆեսիոնալ աշխատանքին խոչընդոտելը, նրա պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելը»:

Այսպես, օրենքի խախտման դեպքում կսահմանվի տուգանք 1000 լարիի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի:

Նախագծի գաղափարն առաջացել է բժիշկների հանդեպ բռնության ու վիրավորանքների դեպքերի աճի ֆոնին: aliq.ge