2018 թվականին Վրաստանի հյուրանոցները և հյուրանոցային տիպի հաստատությունները սպասարկել են 3,666 միլիոն զբոսաշրջիկի, որը 8.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալներով, հյուրերի 71.3 տոկոսը եղել են արտասահմանցիներ, նրանցից 19.7 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ (29.4 տոկոսով ավել 2017 թվականի հետ համեմատ): Եվրամիության երկրներից եկած հյուրերի մեծ մասը կազմել են Գերմանիայի (23.2 տոկոս) և Լեհաստանի (19.5 տոկոս) քաղաքացիներ: Այլ երկրներից ժամանած հյուրերի մեծ մասը կազմել են Թուրքիայի (20.9 տոկոս) և Իսրայելի (18.8 տոկոս) քաղաքացիներ:
Զբոսաշրջիկները հյուրանոցներ և հյուրանոցային տիպի հաստատություններ ամենաշատը այցելու էին ժամանացի և հանգստի նպատակով – 77.7 տոկոս:
Վիճակագրության համաձայն, այդ նպատակով ժամանած հյուրերի մեծ մասը կազմում էին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի քաղաքացիներ – համապատասխանաբար, 20.7 և 11.2 տոկոս:1tv.ge