NOR ռադիոկայանի կողմից գործարկվել է նոր նախագիծ, որի շրջանակներում Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում կգործի անվճար ինտերնետ կապ նինոծմինդացիների և հյուրերի համար:
NOR ռադիոկայանի տնօրեն Արարատ Թթթյանի խոսքով, ռադիոկայանը ամեն ինչ անում է համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացման համար: Ըստ նրա, նախագիծը մեծ խթան է նաև զբոսաշրջության զարգացման համար:
Անվճար ինտերնետ կապը հասանելի է nor.ge ինտերնետային հասցեում:
Ներկայումս անվճար ինտերնետ կապը հասանելի կլինի Հայոս-Քարթլոս զբոսայգում, իսկ հետագայում՝ նաև ողջ Նինոծմինդա քաղաքում:
“Սա դեռ սկիզբն է: Այս փուլում անվճար ինտերնետ կապը ընդգրկելու է Նինոծմինդա քաղաքի կենտրոնը: Այնինչ հնարավոր է անվճար ինտերնետ կապով ապահովել ողջ մունիցիպալիտետի տարածքը, սակայն դրա համար անհրաժեշտ է տեղական ինքնակառավարական մարմինների աջակցությունը՛՛,- նշեց անվճար ինտերնետային կապով ապահովելու գաղափարի հեղինակ և մեդիա փորձագետ Կոնստանտին Ստալինսկին:
Անվճար ինտերնետային կապը կլինի սահմանափակ: Յուրաքանչյուր օգտատիրոջ միացումը անվճար կապին կծախսի 1Մբ ինտերնետ: Քննարկվում են նաև կապի արագության բարձրացման մասին քայլերը: Ամեն ինչ կախված է Նինոծմինդայի քաղաքապետարանի ընդգրկվածության աստիճանից: