Հեշտիայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգվում է

Հեշտիայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգվում է

Հեշտիայի ֆուտբոլի մեծ խաղադաշտը վերակառուցվել է 2008թ -ին, բարերար, ծնունդով Հեշտիայից` Գարիկ Զոբյանի կողմից ով արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանի դաշնությունում:

Սերգեյ Քոթոյանը եւ Արթուր Անտոնյանը այսօր արդեն զբաղվում էին ցանցերը ներկելու գործով: Վարպետ Սերգեյ Քոթոյանի խոսքով՝ արդեն  անցել է տարիներ վերակառուցումից հետո, ուստի խամրել է դաշտը, ցանկապատը, տրիբունան, դարպասները եւ այլն…

Վերջերս Գարիկ Զոբյանը վերադարձավ գյուղ եւ որոշեց որպեսզի վերանորոգվի խաղադաշտը ու գեղեցիկ տեսք ստանա: Աշխատանքները արդեն ընթանում են, պետք է ներկվեն ցանկապատի ցանցերը, վերանորոգվի տրիբունան եւ գովազդներով կարգավորվի: Աշխատանքները բարեհաջող ավարտելուց հետո, հնարավոր է ֆուտբոլի մրցաշար կազմակերպվի վերանորոգված դաշտում:

Սերգեյ Քոթոյանը նշեց, որ մեծահասակները սպորտասեր երիտասարդության անունից մեծ շնորհակալություն են հայտնում Գարիկ Զոբյանին եւ ցանկանում են, որ  շատ լինեն այդպիսի բարերար երիտասարդներ` ովքեր պատրաստ են իրենց հայրենիքի եւ հայրենի գյուղի համար կատարել բարի գործեր:

Մանրամասները ռեպորտաժում.