Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործունեությունը

Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործունեությունը

Ջավախքին աջակցություն հիմնադրամը անդամություն չունեցող, ապաքաղաքական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013թ -ի դեկտեմբերի 10 -ին:

ՋԱՀ -ի առաքելությունն է՝  նպաստել Վրաստանի Սամցխե – Ջավախք եւ Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի, տարբեր ոլորտների զարգացմանը եւ հայ-վրացական համագործակցությանը:

ՋԱՀ -ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը մեզ հետ զրույցում պատմեց հիմնդրամի գործունեության, իրականացված ծրագրերի, ինչպես նաեւ ներկայումս նախատեսված բազմաթիվ ծրագրերի մասին:

Սամվել Մկոյանը նշեց, մենք իրականացնում ենք տարբեր միջոցառումներ մշակութային, գիտակրթական, երիտասարդական, սպորտային որը ուղղված է Սամցխե – Ջավախքի տարբեր ոլորտների զարգացմանը եւ հայ-վրացական համագործակցության ամրապնդմանը:

Տնօրեն Մկոյանի խոսքով. «Նպատակ ունենք ստեղծել Ջավխաքի խումբ որը հումորի լիգայի լիիրավ մասնակից կլինի եւ հուսով ենք կունենա հաղթանակներ, մենք ինչի ենք կարեւորում հումորի լիգան, որովհետեւ մոտ օրերս մեր Ջավախքյան խմբի հետ միասին հանդիպելով կազմակերպիչների հետ հասկացանք, որ շատ քիչ է ինֆորմացիան` Ջավախքի  երիտասարդության կարծրատիպերի մասին: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հայ ժողովրդին ներկայացնել Ջավախեցու լավագույն կողմերը, որոնց կծանոթանան ինչու ոչ հումորի միջոցով: Ինչպես նաեւ կծանոթանան ՋԱՀ -ի մասին, ով պատրաստակամ աջակցելու է թիմին»:

Մկոյանը նշեց, որ վերջերս իրականացրել ենք նաեւ Կերպարվեստի շատ մեծ փառատոն որը բարեհաջող ավարտվեց:

Մանրամասները` ռեպորտաժում.