Խուլոյի թատերախումբը Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում

Խուլոյի թատերախումբը Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում

Այսօր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճը  լեցուն էր հանդիսատեսով: Հանդիսատեսի դատին ներկայացան Խուլոյի պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի դերասանները՝  ზვავი «Զվավի» (Սողանք) կոչվող ներկայացմամբ:

Խուլոյի պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոին Սուրմանիձեն նշեց, որ պիեսի հեղինակը հանդիսանում է թուրք դրամատուրգ: «ზვავი» (Սողանք) պիեսը թարգմանվել է աշխարհի 40 լեզուներով եւ ներկայացվել է տարբեր երկրների մոտ 150 թատրոններում։ Սցենարը վերաբերվում է գյուղական եւ ընտանեական թեմաներին:

Ռոին Սուրմանիձեի խոսքով՝ << Սողանքը>> միշտ եղել է ու կլինի, եւ դա չպետք է վտանգ ներկայացնի գյուղի համար, որտեղ բնակիչները փնտրում են ելք այդ ամենից, սա ոչ միայն պիեսի մեջ նկարագրվող գյուղի խնդիրն է, այլ ընդհանուր բնակավայրերի խնդիրն է նաև: Տվյալ ներկայացման վրա աշխատել են թվով 5 ռեժիսորներ, ովքեր տարբեր պետություններից են: Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ մեկ անգամ արդեն հյուրախաղով եկան Նինոծմինդա և սա կլինի շարունակական:

Ներկայացմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Մանրամասները՝ ռեպորտաժում.