Սեպտեմբերի 25-ից մեկնարկել են Նինոծմինդա քաղաքի և Գանձա գյուղի ոստիկանության մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները:
Ներկայումս ՆԻնոծմինդա քաղաքի մասնաշենքի բակից հանվում են հին սալիկները:
Հիշեցնենք, որ Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանական դեպարտամենտը հուլիսի 15-ին հայտարարել էր մրցույթ Նինոծմինդա քաղաքի և Գանձա գյուղի ոստիկանության մասնաշենքերի վերանորոգման համար: Մրցույթի նախնական գումարը կազմում էր 174 026 լարի: Սակայն մրցույթը շահել է “Պերսպեկտիվա” ՍՊԸ-ն 169 000 լարիի դիմաց:
Նինոծմինդա քաղաքի ոստիկանության մասնաշենքում կվերանորոգվեն աշխատասենյակները, տանիքը և կբարեկարգվի շենքի բակը: Գանձա գյուղում կվերանորոգվի ոստիկանական մասնաշենքի տանիքը:
՛՛Պերսպեկտիվա՛՛ ՍՊԸ-ի ղեկավար Բեսարիոն Միքելաձեի խոսքով, վերանորոգման բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ ամսից: