Նինոծմինդայի մարզիկ Սեյրան Աղայանը մինչև 60 կգ քաշային կարգում մարտեր առանց կանոնների մարզաձեւում Հայաստանի Հանրապետության պատանիների շրջանում սիրողական մրցաշարի չեմպիոն դարձավ:
Այս առիթով Մաքսիմ Արզումանյանի մարզադահլիճում տեղի ունեցավ պատվոգրերի և մեդալների պարգեւատրում: Պատվոգրերը հանձնեց Նինծմինդայի քաղաքապետարանի մարզական վարչության պետ Վահե Իրիցյանը:
Բացի Սեյրան Աղայանից, մրցաշարին մասնակցում էր նաև Նինոծմինդայից մեկ այլ մարզիկ Շավարշ Արզումանյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցել է 350 մարզիկ:
Մարտեր առանց կանոնների մարզաձեւում մարզական բաժնի մարզիկները առաջին անգամ էին մասնակցում , որտեղ նրանք ցուցաբերեցին լավ արդյունքներ: Մանրամասները պատմեց մարզիչ՝ Մաքսիմ Արզումանյանը: