Մեծ ֆուտբոլի հուշամրցաշար Փոքր Գոնդուրայում

Մեծ ֆուտբոլի հուշամրցաշար Փոքր Գոնդուրայում

Նոյեմբերի 20 -ին Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում մեկնարկեց «Մերուժան Հովսեփյանին» նվիրված մեծ ֆուտբոլի հուշամրցաշարը:

Ֆուտբոլային առաջնությունը կազմակերպել էր «Մերուժան Հովսեփյանի» եղբայրը՝ Հովսեփ Հովսեփյանը։

«ֆուտբոլային մրցաշարը արդեն 2 -րդ տարին է կազմակերպում ենք, այս տարի մասնակցում են շրջանի 12 գյուղերի թիմեր: Մրցույթը կշարունակվի 2 օր, որից հետո պարզ կդառնա հաղթող թիմը: Այս պահին կիսաեզրափակիչ են դուրս եկել Փ. Գոնդուրա, Մ.Գոնդուրա, Հեշտիա, Դադեշ, Սուլդա, Սաթխա, եւ Մեծ Խանչալի գյուղերի թիմերը» – հավելեց Հովսեփ Հովսեփյանը :

Հովսեփյանը նշեց, որ մեդալների հարցում նրան աջակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետը, իսկ մնացած կազմակերպչական գործում օգնում են գյուղի երիտասարդները:

Մանրամասները՝ ռեպորտաժում.