Քոթոյան Սերյոժայի անցյալի ուղիները

Քոթոյան Սերյոժայի անցյալի ուղիները

Սերյոժա Մանվելի Քոթոյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 5-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում:

1948 թ -ին Քոթոյան Սերյոժան հաճախել է Հեշտիայի միջնակարգ դպրոց եւ ավարտել է 1959 թ -ին:  Դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել է սովետական բանակ, որտեղ ծառայել է երեք տարուց ավել: Քոթոյանը դպրոցական տարիներից սիրել եւ զբաղվել է սպորտով: Ծառայելուց հետո վերադարձել է հայրենիք: Ընտանեական վատ պայմանների պատճառով սովորելը ուշ է սկսել։ 1964 թ -ին ամուսնանալուց հետո թողնելով ընտանիքը մեկնել է Երեւան եւ ընդունվել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: 4 -րդ կուրսը ավարտելուց հետո գործերը տեղափոխել է Ռուսաստանի դաշնության Ստավրոպոլ քաղաք՝ մանկավարժական համալսարանի ֆիզիկական պատրաստվածության բաժին: Ավարտելուց հետո վերադրձել է հայրենի գյուղ՝ Հեշտիա եւ անցել դպրոցում աշխատանքի՝ որպես Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ 1964 -ից մինչեւ 1994 թվականը դասավանդել է Հեշտիայի թիվ 2 դպրոցում, իսկ 2002 թվականից մինչ այսօր դասավանդում է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցում: Բացի սպորտային ակտիվ գործունեությունից Քոթոյանը ունեցել է դերասանական մեծ տաղանդ, կազմակերպել է բեմադրություններ եւ շրջել շրջանի տարբեր գյուղեր: Քոթոյանը ունի երեք երեխաներ՝ երկու տղա մեկ աղջիկ եւ հարուստ է թոռնիկներով:
Քոթոյանը մեզ հետ զրույցում նաև նշեց. «Շնորահակալ եմ իմ կնոջը՝ Վերոնիկային, ով ղեկավարել եւ դաստիարակել է այդպիսի բալիկների եւ այսօրվա դրությամբ մենք ուրախանում ենք մեր զավակներով»:

Մանրամասները` ռեպորտաժում.

1989 թ -ի լուսանկար

1975 թվական. Հեշտիայի թիվ 2  դպրոցի ֆուտբոլի թիմը եւ Սերյոժա Քոթոյանը

Սերյոժա Քոթոյանը միջնեկ որդու՝ Մեխակ Քոթոյանի հետ:

Հեշտիայի ֆուտբոլի հավաքականը շրջանային առաջնության ֆինալում, Նինոծմինդայի թիմի հետ: 1970 թվական

Փոքր Արագյալի անտառում դահուկարշավի ժամանակ:
Սերյոժա Քոթոյանը իր ընկեր՝ Յաժյան Արտյուշի եւ սիրելի շան Բոբիի հետ:

Մարզիչ Սերյոժա Քոթոյանը եւ Հեշտիայի թիվ 2 դպրոցի պատանիների ֆուտբոլային թիմը: 1990 թվական

Հեշտիայի թիվ 2  դպրոցի դրամատիկական թատերական խումբը Երեւանի Ծիծեռնակաբերդում: 1992 թվական

1977 թ -ին Բորժոմիում անցկացված Վրաստանի «ՊԱՊ համալիրի» մրցույթի շքանշաններ:

2015 թ -ի Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցի ֆուտբոլային թիմը՝ Սերյոժա Քոթոյանի գլխավորությամբ։