2020թ. մունիցիպալ բյուջեով պետական հաստատություններին հատկացված միջոցները

2020թ. մունիցիպալ բյուջեով պետական հաստատություններին հատկացված միջոցները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական հաստատությունների գործունեության համար 2020թ. նախատեսվել են հետևյալ ծախսերը: Նինոծմինդայի սակրեբուլոյի բյուջեն կազմում է 576,000 լարի, իսկ քաղաքապետարանի բյուջեն 1,582,200 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիտեի բյուջեն կազմում է 71,000 լարի:

Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի բյուջեն կազմում է 109,000 լարի: Կոմունալ ծառայության գործունեության համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 350,000 լարի: Մանկապարտեզների համար հատկացվել է 750, 000 լարի, որից 60 000 լարին կհատկացվի Գանձայի մանկապարտեզին: Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցին կհատկացվի 180,000 լարի: 116 000 լարի հատկացվելու է Մշակույթի կենտրոններին և հուշարձանների պահպանությանը, գրադարաններին հատկացվել է 70,000 լարի, Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնին հատկացվել է 50, 000 լարի, Նինոծմինդա քաղաքի Երաժշտական դպրոցին հատկացվելու է 75,000 լարի, Վահան Տերյանի տուն-թանգարանին հատկացվելու է 16,000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանին՝ 20 000 լարի, ԶԼՄ-ներին՝ 80 000 լարի: