Ղեկավարության հետ հանդիպումից հետո գորելովկացիները բացեցին ճանապարհը

Ղեկավարության հետ հանդիպումից հետո գորելովկացիները բացեցին  ճանապարհը

Գորելովկա են ժամանել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչներ: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանք լսեցին բնակիչների պահանջը, իսկ բնակիչները բացեցին Հայաստան տանող ճանապարհը: Արդյունքում որոշում կայացվեց, որ Գորելովկայում ջուր չլինելու պատճառը գտնելու համար գյուղ կժամանեն մասնագետներ: