Ղեկավարությունը մատնանշեց Գորելովկա գյուղի բնակչներին հուզող խնդիրների լուծման ուղիները /տեսանյութ/

Ղեկավարությունը մատնանշեց Գորելովկա գյուղի բնակչներին հուզող խնդիրների լուծման ուղիները /տեսանյութ/

Հունվարի 20-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Գորելովկա գյուղի բնակիչների և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիի միջև: Հանդիպմանը քննարկվեց Գորելովկա գյուղի հողատարածքների և խմելու ջրի հետ կապված խնդիրները:

Նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին իր խոսքում նշեց. ՛՛Բնակիչները ներկայացրին գյուղի խնդիրները, առաջին հերթին խմելու ջրի հարցը: Մենք խոստացանք, որ կնշակավի հանձնաժողով, որը երկու օրվա ընթացքում կլուծի այդ հարցը: Արդյունքում ջուր կունենան թե բնակիչները և թե ֆերմաները: Նրանք ջուրը կստանան կենտրոնական ջրամբարից: Առաջարկեցինք նաև այլընտրանք, որ գարնանը անցկացվի հավելյալ ջրագիծ, որը ամբողջապես կբավարարի խմելու ջրի պահանջարկը: Բնակիչները բարձրացրին նաև հողատարածքների մասին հարցեր: Այս խնդրի առնչությամբ մենք կապվելու ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի նշանակվի հանձնաժողով, որին կմիանա նաև նահանգապետարանի ներկայացուցիչը և հարցին կտրվի լուծում: Բնակիչները նաև խնդրեցին տեղադրել խելացի տեսախցիկներ և ճանապարհային արգելակներ, որպեսզի վարորդները դանդաղ երթևեկեն: Այս խնդրի առնչությամբ կապվելու ենք Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի համապատասխան գումար հատկացվի այդ միջոցառումները ձեռնարկելու համար՛՛:

Այն հարցին, թե երբ կգազաֆիկացվի Գորելովկա գյուղը, նահանգապետը պատասխանեց, որ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների բնակիչների կեսից ավելին ապահովված են բնական գազով, իսկ ահա մյուս տեղերում հարցը սուր է դրված: ՛՛Պետությունն ունի գազաֆիկացման եռամյա ծրագիր: Մինչև 2021թ.-ի ավարտը կգազաֆիկացվեն շատ բնակավայրեր և մեր նպատակն է, որ այդ ծրագրի մեջ ընդգրկվի նաև Գորելովկա գյուղը՛՛,-նշեց նահանգապետը:

Հարկ է նշել, որ հողատարածքների հարցը հրատապ է ոչ միայն Գորելովկայում, այլ ողջ մունիցիպալիտետում: Այս առիթով նահանգապետը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի փուլ առ փուլ:

Գորելովկա գյուղի բնակիչները արոտավայրերի և ջրի անբավարարության խնդրում մեղադրում են գյուղի ֆերմերներին, այդ թվում՝ Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանին:

Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն էլ իրավիճակը մեկնաբանեց և նշեց, որ ինքը կդադարեցնի իրեն պատկանող ֆերմայի ջրամատակարարումը, որպեսզի ջուրը բավարարի բնակիչներին, իսկ ֆերման ջրով կապահովեն ցիստեռների միջոցով:


Գորելովկա գյուղի բնակիչները պատգամավոր Հենզել Մկոյանի և Սամցխե Ջավախեթիի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ

Գորելովկա գյուղի բնակիչները պատգամավոր Հենզել Մկոյանի և Սամցխե Ջավախեթիի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ

Մինչ ղեկավարների ժամանումը բնակիչները փակել էին Հայաստան տանող ճանապարհը


Բողոքի ակցիային հետևեց բնակիչների և ղեկավարության միջև հանդիպումը Նինոծմինդայի քաղաքապետարանում