Վրաստանը ծանր է տանում Ուկրաինայում ընթացող գործընթացները. Ղարիբաշվիլի

Վրաստանը ծանր է տանում Ուկրաինայում ընթացող գործընթացները. Ղարիբաշվիլի

Միջազգային հանրությունը պետք է կիրառի բոլոր միջոցները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում թույլ չտալու համար, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է newsgeorgia.ru-ն։

«Մենք ծանր ենք տանում Ուկրաինայի՝ Ղրիմի գործընթացները, որը դառնում է շրջանում լուրջ լարվածության օջախ։ Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ երկրում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու վերաբերյալ, խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի նորմերը։ Այդ որոշումն իրավիճակն է՛լ ավելի պայթունավտանգ է դարձնում, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,- ասվում է Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, հատկապես ԵՄ-ն և ԱՄՆ-ն, պետք է դիմեն բոլոր հնարավոր միջոցներին՝ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում թույլ չտալու համար։

Ղարիբաշվիլին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին անհապաղ արձագանքել ընթացող գործընթացներին, որպեսզի ստիպեն Ռուսաստանին հրաժարվել ուժային գործողություններից։
tert.am



Opinion, pooling and voting