Bloomberg View. Արեւմուտքը ռիսկ կանի՞ Ռուսաստանի հետ հակամարտության գնալ

Bloomberg View. Արեւմուտքը ռիսկ կանի՞ Ռուսաստանի հետ հակամարտության գնալ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին կարծում է, որ իր երկրի փորձը 2008-ին Ռուսաստանի ներխուժումից հետո մեծ դասեր է պարունակում, որոնք այսօր արդիական են: Այս մասին Բրյուսելում Մարշալի հիմնադրամի կոնֆերանսի ժամանակ մեկնաբան Մարկ Չամպիոնի հետ զրույցում ասել ՝ ինքը՝ Ուսուպաշվիլին, գրում է «Bloomberg View»-ն:

Նրա խոսքով՝ դասերից մեկն այն է, որ Արեւմուտքը չի կարող պատկերացնել Պուտինի ախորժակը՝ հարեւան երկրներ ներխուժելու հարցում: Ուսուպաշվիլին նշել է, որ Ղրիմն անեքսիայի ենթարկելով, Ռուսաստանը խախտել է 1994 թվականի պայմանագիրը, որով ՌԴ-ն երաշխավորել է Ուկրաինայի սահմանները, իսկ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատրաստ չեն կիրառել այդ համաձայնագրերը:

Ուսուպաշվիլիի կարծիքով՝ Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է մտածեն այն մասին, թե ինչու նախկին խորհրդային միության երկրները իրենց համար նշանակություն ունեն: Իհարկե, նա կենտրոնացել է, առաջին հերթին, Վրաստանի վրա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից չվերահսկվող Վրաստանը միջանցք է, որը միացնում է Եվրոպա%D



Opinion, pooling and voting