Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքը ցեխի պատճառով անանցանելի է / տեսանյութ

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքը ցեխի պատճառով անանցանելի է / տեսանյութ

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքը ցեխի պատճառով անանցանելի է, թե մարդկանց եւ թե մեքենաների համար:

Բնակիչները բողոքում են, որ չեն կարող երթեւեկել՝ ձմեռը ճանապարհների փակ լինելու պատճառով, իսկ ամռանն էլ անձրեւաջրից առաջացած ցեխի պատճառով:

Բնակիչները նշեցին. «Երեխաները ուզում են խաղալ բայց չենք թողնում, ցեխի մեջ հնարավոր չէ: Ընդամենը 300 – 400 մետր ճանապարհ է, որը իմ կարծիքով պետության համար շատ մեծ դժվարություն չի ներկայացնում, գոնե մի փոքր խճապատեն, որ հնարավոր լինի անցնել, սպասում ենք, որ գիշերը գետինը սառի որպեսզի կարողանանք երթեւեկել: Սա էլ քաղաք է համարվում, յուրաքանչուր գյուղ գնա այսպիսի վիճակ չկա: Երեխաներին մեքենայով չենք կարող տանել մանկապարտեզ կամ դպրոց: Տաքսիները նույնպես չեն գալիս այստեղ:  Ձմռանը մեր հարեւանը տուն գնալուց տրակտորով մաքրում է ճանապարհը, այդ մարդը մեզ լավություն է անում հակառակ դեպքում ճանապարհը փակ կմնա: Եթե հիվանդ եղավ շտապ օգնության մեքենան նույնպես չի կարող գալ, վերջապես այստեղ էլ մարդիկ են ապրում»:

Տվյալ փողոցում ապրող բնակիչները ճանապարհի խնդրից բացի ունեն նաեւ ջրի խնդիր: Նրանց խոսքով՝ ջուրը տալիս են առավոտյան ժամը 9 -ին եւ մինչեւ 11 -ը անջատվում է: «Ջուր չունենք որպեսզի երեխաներին լողացնենք եւ ուղարկենք դպրոց, տակառներով ենք վերցնում, որ գոնե խմելու ջուր ունենանք»: – ասացին բնակիչները:

Մանրամասները՝ տեսանյութում.