ՈւԵՖԱ-ն դադարեցրեց եվրագավաթային մրցաշարերը

ՈւԵՖԱ-ն դադարեցրեց եվրագավաթային մրցաշարերը

ՈւԵՖԱ-ն  դադարեցրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումները։ Պատճառը նոր կորոնավիրուսի պանդեմիան է։ Դադարեցված են նաեւ Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները։ Բունդեսլիգայի առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Դրանից հետո առաջնությունը կդադարեցվի մինչեւ ապրիլի 2-ը։

Անգլիական Պրեմյեր լիգան հայտարարեց առաջնությունը մինչեւ ապրիլի 4-ը դադարեցնելու մասին։ Դադարեցվել են նաեւ մյուս դիվիզիոնների առաջնությունները։

«Արսենալում», «Չելսիում» եւ «Էվերտոնում» վարակվածների առկայության պատճառով հայտարարվել է կարանտին։

Ֆրանսիայում մարտի 13 -ից անժամկետ արգելվել է որեւէ ֆուտբոլային անցկացում մինչեւ վերսկսման մասին որոշում ընդունելը։ sport.news.am