Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը վթարի է ենթարկվել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը վթարի է ենթարկվել

Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով:

Shamshyan.com -ի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, ով Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ -ի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: www.shantnews.am