Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ

Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ

Այսօր, ժամը 15:40-ին պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Ո՞վ է կրակել, ո՞ւմ և ի՞նչ պատճառով, դեռ պարզ չէ, դատելով իրավիճակից կարելի է ենթադրել, որ տուժածներ չկան:

Քաղաքում միայն մի քանի կրակոց են լսել: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ելնելով նրանից, որ տեղում չէ շտապ օգնությունը, կարելի է ենթադրել, որ կրակոցներից տուժածներ չկան:

Դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, սակայն դեռ ոչ ոք մանրամասներ չի պատմում:  Jnews.ge