Ախալցիխեում և Թելավիում նույնպես հսկիչ անցակետեր կտեղադրվեն

Ախալցիխեում և Թելավիում նույնպես հսկիչ անցակետեր կտեղադրվեն

Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, Ախալցիխեում և Թելավիում հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որոնք հսկելու են ՆԳՆ-ի և Պաշտպանության նախարարության ուժերը: Տեղում կանցկացվի քաղաքացիների առաջնային թերմոսկրինինգ:

Վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի խոսքով այսօրվանից երկրի մասշտաբով առկա 7 անցակետերում իրականացվում է խիստ վերահսկողություն:

«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել 7 հսկիչ անցակետերին ավելացնել երկուսը՝ Ախացիխեում և Թելավիում»,- հայտարարել է Չիքովանին:

Հիշեցնենք, այսօրվանից Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ հսկիչ անցակետեր են տեղադրվել, որտեղ քաղաքացիները թերմոսքրինինգ են անցնում:aliq.ge



Opinion, pooling and voting