Նինոծմինդայի մունիցիպալիտետի հինգ դպրոցներ կվերանորոգվեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի հինգ դպրոցներ կվերանորոգվեն

2020 թվականին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզային զարգացման ծրագրի համաձայն, ևս հինգ դպրոցներում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ:

Օրոջալար գյուղի հանրային դպրոցը վերականգնելու համար տրամադրվել է 70,000 լարի:

Մամզարա գյուղի հանրային դպրոցի վերականգնման համար տրամադրվել է 60 500 լարի:

Հեշտիա գյուղի թիվ 1հանրային դպրոցի վերականգնման համար տրամադրվել է 72.500 լարի:

Հեշտիա գյուղի թիվ 2 հանրակրթական դպրոցի վերականգնման համար տրամադրվել է 70,000 լարի:

Ղուլալիս գյուղում հանրային դպրոցի վերականգնման համար 49 600 լարի: