Հռոմի պապին հրավիրել են Վրաստան

Հռոմի պապին հրավիրել են Վրաստան

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ այսօր կայացած հանդիպմանը ցանկություն է հայտնել, որպեսզի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելի Վրաստան, հայտնում է newsgeorgia.ru-ն:

Նրանք քննարկել են Վատիկանի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման հարցը: Կողմերը դիտարկել են մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները:

Ղարիբաշվիլին ասել է, որ շատ ուրախ կլինեն երկրում հյուրընկալել Հռոմի պապին: Ըստ նրա՝ Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնյա աշխարհում:

Արքեպիսկոպոս Մամբերտին Վրաստան է այցելել սեպտեմբերի 13-ին: Նա այսօր հանդիպել է նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Թերթ.am



Opinion, pooling and voting