Նինոծմինդա քաղաքի Կլոր լճի մակարդակը կբարձրացվի

Նինոծմինդա քաղաքի Կլոր լճի մակարդակը կբարձրացվի

Նինոծմինդայի քաղաքապետարանը տեղական բյուջեից միջոցներ է տրամադրել Նինոծմինդա քաղաքի Կլոր լճի մակարդակը բարձրացնելու նպատակով ջրատարների անցկացման համար:

Հիշեցնենք, որ վերջերս այս լճում մեծ քանակությամբ ձկներ էին սատկել և տարածքը աղտոտվել էր, որից հետո մերձակայքում ապրող բնակիչները իրականացրել էին լճի մաքրման աշխատանքներ:

Բնակիչները դիմումով դիմել էին մունիցիպալիտետի ղեկավարությանը՝ խնդրելով բարձրացնել լճի նշված հատվածի մակարդակը: Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի խոսքով, Կլոր լճի վիճակը վատացավ այն ժամանակ, երբ Նորաշենի բնակիչները կոյուղին միացրին լճին, սակայն այդ խնդիրը արդեն լուծվել է:

Ըստ նրա, այժմ մնում է բացել ջրատարները, որպեսզի ջրի մակարդակը բարձրանա: Սակրեբուլոյի նախագահը նշեց, որ այդ աշխատանքների իրականացման համար տեղացի տրակտորիստների հետ կնքվել է 2000 լարիին համապատասխան պայմանագիր, ովքեր սկսել են 800-1000 մետր երկարությամբ ջրանցքների անցկացման աշխատանքները:

Մանրամասների մասին տեղեկացանք սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանից.

Radio NOR · Уровень воды в круглом озере будет увеличена


Opinion, pooling and voting