Այժմ Կախեթիում ակտիվորեն պատրաստվում են ոչխարների տեղաշարժի սեզոնին: Այս մասին հայտնեցին տարածքային մամուլի ծառայությունից: Սովորաբար գործընթացը տևում է մինչև երեք շաբաթ: Այս տարի Կախեթիից Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ամառային արոտավայրեր են բերվելու 280 հազար ոչխար:
Կախեթիի և Քվեմո-Քարթլիի շրջաններում մայիսի 1-ից բացվել են անասնաբուժական հսկողության կետեր, որտեղ ոչխարները կանցնեն ստուգում ամառային արոտավայրեր տարվելուց առաջ:
Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին, ֆերմերները հնարավորություն ունեն առանց ընդհատումների օգտվել Պարենի ազգային գործակալության անասնաբուժական հսկողության կետերի ծառայություններից:
Անասնաբուժական հսկողության կետերում անասուններ անցնելու են ախտահանում՝ Եվրամիության պահանջներին համապատասխան: Հաշվի են առնվելու առողջապահական գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականները` ելնելով կորոնավիրուսային պանդեմիայի իրավիճակից:
Ամբողջ երկրի կտրվածքով, Կախեթիի և Քվեմո-Քարթլիի շրջաններում (Դեդոպլիսծղարո, Սիղնաղի, Թելավի, Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի) կան կենդանիների տարանցման առանցքային ոլորտների վեց անասնաբուժական անցակետեր: