Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում ասֆալտապատվում է Բաղրամյան փողոցը

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում ասֆալտապատվում է Բաղրամյան փողոցը

Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը սկսեց Նինոծմինդա քաղաքի Բաղրամյան փողոցի վերականգնումը:

Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, հեռացվում է հողերի շերտը, որից հետո կկատարվի խճապատման աշխատանքներ և ասֆալտապատում:

Այս աշխատանքները իրականացնելու համար տարածաշրջանային զարգացման հիմնադրամից տրամադրվել է 259.627 լարի:

Նշենք, որ քաղաքի այս հատվածում, բացի Բաղրամյան փողոցից, կա ևս 4 փողոց, որոնք չեն վերականգնվում և դրա կարիքը ունեն:

Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: