Արմեն Վարժապետյան՝ վահանաձև գեղձի պահապան հրեշտակը

Արմեն Վարժապետյան՝ վահանաձև գեղձի պահապան հրեշտակը

Հայ բժիշկների համար անցյալ տարվա վերջը նշանավորվեց այս ոլորտում նոր, բայց վստահություն ներշնչող «Որակի նշան» մրցանակով: Ինչպես հայտնում է http://sobesednikam.ru-ն, այն նվիրված է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի 100-ամյակին, որով պարգեւատրվում են միայն այս համալսարանը՝ հայ բժշկության ալմա մատերն ավարտած բժշկությանը ծառայողները: Դրանով պարգեւատրում են հիվանդությունից փրկված պացիենտները:

Մրցանակը հանձնելու օրը բեմից հնչեցին բազմաթիվ սրտանց խոսքեր եւ հայրենական բժշկության լուսավոր անուններ: Այդ անուններից շատերը վաղուց ի վեր երախտապարտ մարդկանց շուրթերին են՝ անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի, ԼՕՌ վիրաբույժ Արթուր Շուքուրյանի, ուռուցքաբան-վիրաբույժներ Հրայր Հակոբյանի, Գագիկ Բազիկյանի, կրծքային վիրաբույժ Գեւորգ Ոսկանյանի, նեյրովիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի, ուրոլոգ Սերգեյ Ֆանարջյանի եւ շատ այլոց անունները:

Պատմությունը նրանցից մեկի՝ «Որակի նշանով» բժիշկ, «Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրինային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Վարժապետյանի մասին է:

http://sobesednikam.ru-ում հրապարակված հոդվածի հեղինակը պատմում է, որ մեկ տարի առաջ իրեն ցուցված էր հրաժարվել վահանաձեւ գեղձից, «փոխարենը, ի դեմս աստվածային վիրաբույժ Արմեն Վարժապետյանի, ձեռք բերելով հզոր վահան, որի պաշտպանությամբ պացիենտը վստահություն կունենա, որ վիրահատությունից հետո արթնանալով՝ իրեն երջանիկ կզգա»:

Երբ բանը հասնում է առողջությանը, մարդիկ առանձնապես խոցելի են դառնում եւ չափազանց մանրակրկտորեն են փնտրում մարդկանց, որոնց պատրաստվում են իրենց կյանքը վստահել:

Համացանցի ընդարձակ տարածքներում մոնիթորինգից հետո, հարցում անցկացնելով ընկերների եւ ծանոթների շրջանում, օգտագործելով մասնագիտական կապերը՝ հոդվածի հեղինակն ընտրել է նրան: Ընտրությունը ճիշտ էր կատարված:

Ուսուցիչ եւ պրոֆեսիոնալ

Արմեն Վարժապետյանը բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ավելի քան 35 գիտական հրապարակումների, 4 գյուտարարական առաջարկների հեղինակ եւ համահեղինակ: Նրա ուսումնական ձեռնարկներով, – վերջինը՝ «Վահանաձեւ գեղձի հանգույցները» հրապարակվել է 2019 թվականին,- մասնավորապես սովորում են Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ուսանողները, որտեղ Վարժապետյանը դասավանդում է արդեն 20 տարի՝ իր ազգանունն արդարացնելով բոլոր իմաստներով եւ նշանակությամբ. «վարժապետ» նշանակում է մանկավարժ, «արհեստավարժ»՝ պրոֆեսիոնալ:

Աստղերը համատեղվել էին

Բայց այս ամբողջ ծով պրոֆեսիոնալիզմը ոչինչ կլիներ, եթե չլրացվեր կարեւոր հատկանիշներով, որոնցով պետք է օժտված լինի ներկայիս բժիշկը, որքան էլ դա հնացած չհնչի՝ մարդկայնություն, պարկեշտություն եւ հոգեբանի հմտություններ, որը կարողանում է ցրել պացիենտի ներքին վախն ու խուճապը, աջակցել եւ ուղղորդել նրա մարմինը կառավարող հիվանդացած ուղեղն անհրաժեշտ ուղղությամբ, որից շատ բան է կախված:

Այս դեպքում, ինչպես կասեին աստղագուշակները, բոլոր աստղերը համատեղվել էին մեկ տան մեջ: Եվ մնում է միայն անընդհատ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նա, ինչպես հոդվածի հեղինակն է նշում, իրեն առաջնորդեց դեպի այն մարդը, ում հանդեպ առանձնահատուկ բարեհաճ է:

Տարեկան 500 պացիենտների բարեհաջող վիրահատելով, լինելով Հայաստանում էնդոկրինային վիրաբուժության առաջատար մասնագետներից մեկը՝ Արմեն Վարժապետյանն, այնուամենայնիվ, չի հրաժարվում վիրահատություններ անցկացնել նաեւ պետպատվերով՝ մտնելով նրանց դրության մեջ, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Եվ թեկուզ բժիշկներից ոմանք նման մոտեցման կողմնակից չեն, փոխարենը շատ ավելի մեծ թիվ են կազմում նրա հմուտ ձեռքերով փրկված մարդիկ, որոնք երախտապարտ են ու աստվածացնում են բժիշկ Վարժապետյանին՝ նրան համարելով իրենց Պահապան հրեշտակը:

Դեպի բժշկական աստղեր

…Արմեն Վարժապետյանը ծնվել է վրացական Նինոծմինդա քաղաքում՝ բժիշկ Մարտիրոսի Սեդրակի Վարժապետյանի եւ բանասեր Լաուրա Բաբկենի Ղազարյանի ընտանիքում եւ դպրոցն ավարտելուց հետո եկել է զրոյից նվաճելու պատմական հայրենիքը՝ ընդունվելով բժշկական համալսարան եւ այն բարեհաջող ավարտելով: Բայց նույնիսկ լինելով բանիմաց, սկզբում դժվար է անցնել դեպի բժշկական աստղեր տանող փշոտ ճանապարհը, եթե այդ տիեզերքից չես: Այդուհանդերձ, թերեւս, չի եղել մի դեպք, որ Արմեն Վարժապետյանը հանուն արեւի տակ իր տեղը գրավելու դավաճաներ իրեն հատուկ պարկեշտության, բարյացակամության, երբեմն նրբանկատ համառության սկզբունքներին: Եվ այսօր նա շնորհակալ է բոլորին, ովքեր իրեն կյանքի եւ պրոֆեսիոնալիզմի դասեր են տվել՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական:

Համակվածություն եւ արդյունք

Պրոֆեսիոնալ կատարելագործման մշտական ձգտմամբ համակված՝ լինի դա ստաժիրովկա Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, Իտալիայում կամ Ֆրանսիայում, նա կարողացել է ապացուցել իր՝ որպես բժիշկ կայացած լինելը եւ նկատվել. հայտնի է, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավարության քաղաքականությունն է լավագույններից լավագույնին աշխատանքի հրավիրելը: Եվ հենց Արմեն Վարժապետյանի նախաձեռնությամբ է «Աստղիկ» ԲԿ-ում ստեղծվել էնդոկրինային վիրաբուժության բաժանմունքը:

Նրա անվան հետ է կապված նաեւ Հայաստանում մակերիկամի հեռացման եզակի վիրահատությունը ռետրոպերիտոնաօսկոպիկ մեթոդով: Լինելով տարբեր վիրաբուժական եւ էնդոկրինաբանական եվրոպական ասոցիացիաների անդամ՝ նա հետեւողականորեն փորձում է նորամուծությունները ներդնել իր պրակտիկայում՝ դրանով նաեւ իր լուման ունենալով Հայաստանում էնդոկրինային եւ ընդհանուր վիրաբուժության զարգացման գործում: Գրում է news.am