«Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը սկսեց Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը: Աշխատանքը սկսվեց Նինոծմինդայի ծայրամասից դեպի Օրլովկա գյուղը:
Ըստ աշխատակիցների, սա առաջին շերտն է, որից հետո տեղի կունենա ասֆալտի երկրորդ շերտի երեսպատումը: Հիշեցնենք, որ նշված ճանապարհի մրցույթը շահել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը 4`627`900 լարիի չափով, իսկ ասֆալտապատման ավարտի ժամկետը` 2020 թվականի դեկտեմբերն է:
Սակայն, ընկերության աշխատակիցների խոսքով, աշխատանքները նախատեսվում է ավարտել կարճ ժամանակահատվածում:
Ըստ նախագծի ՝ ճանապարհաշինարարական ընկերությունը պատրաստվում է վերականգնել 8 կմ երկարությամբ ճանապարհը:
Լրացուցիչ մանրամասներ՝ լուսանկարներում.