Մայիսի 29 -ից կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29 -ից կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29-ից կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, երթևեկության ժամանակ պարտադիր կլինի դիմակի կրումը:

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյով և ավտոբուսով տեղաշարժը արգելվել էր մարտի 30-ին, իսկ երթուղային տաքսիների երթևեկությունը երկրում արգելված է մարտի 18-ից: 1tv.ge