Վրաստանի սահմանները չեն բացվի

Վրաստանի սահմանները չեն բացվի

«Միջազգային զբոսաշրջիկների ընդունելությունը չի նշանակում սահմանների բացում»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանը մտադիր է տեղական զբոսաշրջային սեզոնը բացել հունիսի 15-ին, իսկ միջազգայինը` հուլիսի 1-ից:

«Երբ մենք ասում ենք, որ Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որը կընդունի զբոսաշրջիկներին, դա չի նշանակում, որ մենք կբացենք սահմանները, և մարդիկ անվերահսկելի մուտք կգործեն երկիր: Ոչ, մենք խոսում ենք մաքուր միջանցքների մասին », – ասել է Գախարիան:

Բացի այդ նա նշել է` «Մենք խոսում ենք միայն զբոսաշրջիկների հատուկ խմբերի մասին, որոնք հանգստանալու են միայն որոշակի հյուրանոցներում, կօգտագործեն որոշակի տրանսպորտ և ծառայություններ: Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկները պետք է անցնեն կորոնավիրուսային թեստ ՝ երկիր ժամանելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Հակառակ դեպքում մենք կվտանգենք մեր հեղինակությունը», – ասել է վարչապետը:

Նա նաև շեշտել է, որ Վրաստանն հանդիսանում է որպես անվտանգ երկիր՝ զբոսաշրջության համար, ուստի իշխանությունները պետք է ապահովեն, որ Վրաստան ուղևորության ընթացքում օտարերկրացիները չվարակվեն COVID 19-ով: