Շարունակվում է Ղալաչայի տարածքի կանաչապատումը. Լուսանկարներ

Շարունակվում է Ղալաչայի տարածքի կանաչապատումը. Լուսանկարներ

Արդեն մի քանի օր է՝ Էդուարդ Մղդեսյանի աջակցությամբ, Խոջաբեկի երիտասարդները իրականացնում են ծառատունկ:

Ծառատունկին մասնակցում են Խոջաբեկ գյուղի երիտասարդները և մեծահասակները:

Ըստ Էդուարդ Մղդեսյանի, այս մի քանի օրվա ընթացքում մոտ 200 հատ սև սոճի է տնկվել, մենք նախատեսում ենք ևս 800 տնկի տնկել:

Պետք է նշել, որ անցյալ և նախորդ տարի Ղալաչայի տարածքում ծառատունկ բազմիցս իրականացվել է բարերարների կողմից: Այս իրադարձությունն ունի անտառապահպանական նպատակ և Ղալաչայի տարածքի կանաչապատում:

Ղալաչան այն վայրն է, որտեղ մարդիկ գնում են իրենց հանգիստը անցկացնելու և բնությունը վայելելու համար: