Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար

Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Նվազագույն ռիսկով երկրների հետ կձեւակերպվեն երկկողմ համաձայնագրեր։ Մշակվում են որոշակի գործընթացներ՝ ինչպիսի թեսթ պետք է անցնի զբոսաշրջիկը ժամանելիս։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք մեկնում են Թուրքիա՝ բուժման, պետք է կորոնավիրուսի թեսթը ոչ վաղ քան 48 ժամ առաջ անցնեն (սահմանը հատելուց)։ Նաեւ արդեն սահմանը հատելուց հետո Վրաստանում զբոսաշրջիկները որոշակի զննման կենթարկվեն»,- հայտարարել է նա, հայտնում է «Эхо Кавказа»-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» թողնել Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից եւ Ուկրաինայից զբոսաշրջիկների համար։