Հունիսի 9-ին Նինոծմինդա քաղաքի բնակիչները արոտավայրերի խնդրով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Արդեն մի քանի տարի է ՝ այս հարցով բնակիչները դիմում են քաղաքապետարանի ղեկավարությանը, բայց դեռևս որևէ որոշում չի կայացվել:
Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են, որ արոտավայրերի տարածքն ամեն տարի նվազում է, ճանապարհը, որով նախիրը գնում է արոտավայր, զբաղված է կամ վաճառվում է, և անասնապահությամբ զբաղվել հնարավոր չէ: Իսկապես, բնակիչների համար ապրելու միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս տարի, համաճարակի պատճառով, բնակիչները չեն կարող մեկնել արտերկիր գումար վաստակելու, և իրենց ընտանիքներին աջակցելու համար նրանք պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ:
«Այսօրվա դրությամբ խոշոր եղջերավոր անասունների համար արոտավայր չկա: Հովիվները չեն ուզում արածեցնել կովերին, հողն ապօրինի կերպով յուրացվում է, ցանվում է կարտոֆիլ կամ հացահատիկ: Արոտավայրերն ապօրինի կերպով յուրացրել են և ասում են, որ դա իրենց սեփականությունն է », – ասում է Վահե Արեստակեսյանը:
«Որտեղ է այն օրենքը և ղեկավարությունը, որոնք պետք է հետևեն: 40-50 հեկտար արոտավայր ապօրինի վաճառվել է: Ո՞վ ունի արոտավայր վաճառելու իրավունք: Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Ուրեմն թող աշխատանքով ապահովեն: Թող հրավիրեն փորձագետների և լուծեն այս հարցը: Մարդիկ հավաքվում են ամեն տարի, բայց որևէ արձագանք չկա », – նշում է Խորեն Բդոյանը:
Բնակիչների հետ հանդիպեցին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի հետ: Բուռն քննարկումներից հետո մի քանի բնակիչներ գնացին տնտեսական ծառայության պետ Սայաթ Մկոյանի աշխատասենյակ ՝ պարզելու, թե օրենքով ինչ հողեր են օրինական զբաղեցված և որ տարածքն է պետական:
Սայաթ Մկոյանը նշեց, որ այս ամբողջ իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մեր մունիցիպալիտետում քիչ արոտավայրեր կան: Մեկ կովին պետք է առնվազն մեկ հեկտար հող: Մենք ունենք ավելի շատ անասուններ, քան արոտավայր: Եվ, հետևաբար, անհրաժեշտ է համապատասխանեցնել անասունները առկա արոտավայրերի հետ:
«Մենք դա հասկանում ենք և պատրաստ ենք օգնել մեր բնակիչներին: Բնակիչները, ովքեր գնում էին արտագնա աշխատանքի, մնացել են տեղում և իրենց ընտանիքները ապահովելու համար, պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ:Այն տարածքները, որոնք հանդիսանում են սեփականություն, բնակիչները իրավունք չունեն այնտեղ խոշոր եղջերավոր անասուններ արածեցնել: Նրանք կարող են օգտագործել պետական սեփականությունը: Այդ տարծքները կարող են օգտագործել ինչպես մյուս գյուղերի բնակիչները, այնպես էլ քաղաքի բնակիչները », – ասաց Սայաթ Մկոյանը:
Ինչպես պարզվեց, այն տարածքները, որի մասին խոսում էին բնակիչները, մոտ 50 հա տարածք է կազմում, իսկ մնացածը պետական սեփականություն է: Մ. Խանչալիի արոտավայր տանող ճանապարհը նույնպես գտնվում է պետական սեփականության մեջ, և բնակիչները կարող են օգտագործել ինչպես ճանապարհը, այնպես էլ արոտավայրերը: Տեղի մասնագետը ստուգելու է արոտավայրերի տարածքը և նշաններ կանի:
Եվ այն տարածքը, որը տեղակայված է մայրուղու ծայրամասում, յուրաքանչյուր ոք կարող է գնել մրցույթի միջոցով և իրականացնել շինարարություն:
Հավաքված բնակիչները գրել են երկու դիմում, որոնք ստորագրվել են բնակիչների կողմից և ներկայացվել քաղաքապետարան և Սակրեբուլո:
Անցած մեկ ամսվա ընթացքում տարբեր գյուղերի բնակիչների արոտավայրերի խնդիրը լուծելու հույսով դիմել են քաղաքապետարան: Այս հարցը արդիական է մունիցիպալիտետի բնակիչների համար, քանի որ նրանք ապրում են գյուղատնտեսությամբ: