Փ. Խանչալի գյուղի ճանապարհը սկսել են ասֆալտապատել

Փ. Խանչալի գյուղի ճանապարհը սկսել են ասֆալտապատել

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է վերականգնման աշխատանքներ Մ.Խանչալի-Փ.Խանչալի ճանապարհի վրա:

Ներկայումս հեռացվում է հին հողի շերտը , որից հետո կկատարվի խճապատում և ասֆալտապատման աշխատանքներ:

Այս ճանապարհի ասֆալտապատման համար անցկացվել է երկու մրցույթ ՝ 1 111 887 լարի և 1 295 295 լարիի դիմաց: Մ.Խանչալի – Փ.Խանչալի ճանապարհի ընդհանուր երկարությունը 5690 մ է:

Նախագծի համաձայն ՝ ճանապարհը ասֆալտապատվելու է Մ. Խանչալի գյուղի կենտրոնից մինչև Փ. Խանչալի գյուղի կենտրոնական մաս: