Սպասվում են հոսանքազրկումներ Նինոծմինդա քաղաքում և մի շարք գյուղերում

Սպասվում են հոսանքազրկումներ Նինոծմինդա քաղաքում և մի շարք գյուղերում

Էներգո-Պրո-Ջորջիա ընկերության վեբկայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ հունիսի 11-ին ժամը 13:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում պլանային աշխատանքների իրականացման պատճառով Նինոծմինդա քաղաքում և մի շարք գյուղերում կլինեն հոսանքի անջատումներ:

Մասնավորապես կհոսանքազրկվեն ՄԵԾ խանչալի, Փոքր Խանչալի և Կաթնատու գյուղերը:
Կհոսանքազրկվեն Նինոծմինդա քաղաքի փողոցները՝ Հովսեփյան, Պուշկին, Ազատության, Դումբաձե, Ռուսթավելի, Ծերեթելի և Սայաթ-Նովա փողոցները: