Նինոծմինդա քաղաքի արոտավայրերի հարցը գտավ իր լուծումը :
Այսօր ՝ հունիսի 17-ին, քաղաքի բնակիչները և քաղաքապետարանի ղեկավարությունը հավաքվել էին արոտավայրերի խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:
Ինչպես նշում են բնակիչները, նրանք արոտավայրերի հարցը լուծելու համար բազմիցս դիմումով դիմել են քաղաքապետարան և սակրեբուլո: Չգիտես ինչու, վարելահողերն ամեն տարի ավելանում էին, իսկ արոտավայրերի տարածքը ՝ նվազում: Եվ այսօր կնշվի արոտավայրերի այն տարածքը, որը կտրամադրվի բնակիչների անասուններինն:
Բնակիչները պահանջում են վերադարձնել ապօրինի գրաված հողերը :
«Մենք եկել ենք արդարության հետևից, կանչեցինք ղեկավարություն` մեզ օգնելու համար: Անասունների պահելու համար ոչ մի պայման չկա: Մարդիկ ինչպես ապրեն, աշխատանք չկա, ապրելու այլ միջոց չկա », – ասաց Կասիմ Ստամբոլցյանը:
«Այս պահին կա մոտ 70-80 հա հողատարածք , որոնք ապօրինի կերպով օգտագործվում են որպես վարելահող: Մեր նախաձեռնությամբ այդ տարածքները պետք է հատկացվեն արոտավայրերի համար: Եթե այսպես շարունակվի, անասունների արածելու տեղ այլևս չի լինի: Մեր խնդրանքով ՝ այդ տարածքները օգտագործող բնակիչները որոշում կայացրին, որ հաջորդ տարի նրանք այդ հողերը կթողնեն արոտավայրերի համար:
Այսօր նրանք պետք է նշեն սահմանագիծը, վաղը և մյուս օրը պատրաստ կլինի ամբողջությամբ: Նրանք գծելու են մետաղալարերով, որոնք կծառայեն որպես արոտավայրերի սահմաններ, որպեսզի բնակիչները կարողանան առանց որևէ խնդրի արածեցնել անասունները:
Սումբատ Կուրեղյանը նաև նշեց, որ կա ևս մեկ խնդիր: 15-20 կով ունեցող ֆերմերները կարող են անասունները տեղափոխել ամառային արոտավայրեր: Դա ավելի լավ կլինի նրանց և մնացած բնակիչների համար: Ով քիչ կով ունի, ամառային արոտավայրերը նրանց համար դժվար է հասնել, իսկ ֆերմերները կարող են: Անասուններն ամեն տարի ավելանում են, և բավարար արոտավայր չկա:
Նշենք, որ հունիսի 9-ին Նինոծմինդա քաղաքի բնակիչները արոտավայրերի խնդրով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան: Արդեն մի քանի տարի է ՝ այս հարցով բնակիչները դիմում են քաղաքապետարանի ղեկավարությանը: Բնակիչները դժգոհում էին, որ ամեն տարի անասունների արոտավայրերի տարածքը կրճատվում է, և այլևս հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ:
Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: