Սկսվել է Գանձա և Փոկա-Վլադիմիրովկա գյուղերի ճանապարհների շինաշխատանքները

Սկսվել է Գանձա և Փոկա-Վլադիմիրովկա գյուղերի ճանապարհների շինաշխատանքները

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Գանձա գյուղի գյուղամեջյան և Փոկայից Վլադիմիրովկայի ուղղությամբ ճանապարհի վերականգնողական աշխատանքները:

Ներկայումս իրականացվել են խճապատման և հարթեցման աշխատանքներ:

Այս նախագծով նախատեսվում է Գանձա գյուղում 412 մետր ճանապարհի վերականգնում կենտրոնական ճանապարհից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին: Եվ 1050 մետր ճանապարհ Փոկայից Վլադիմիրովկայի ուղղությամբ:

Ասֆալտապատման համար գումարը հատկացվել է տարածաշրջանային զարգացման հիմնադրամից: 726.539 լարիի դիմաց մրցույթը շահել է Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը: