«Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքները Ուչմանայում մոտենում են ավարտին

«Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքները Ուչմանայում  մոտենում են ավարտին

«Աջակցություն գյուղին» ծրագրով Ուչմանա գյուղին հատկացվել էր 12 000 լարի գումար, որը պետք է ծառայի անասունների համար ջրամբար կառուցելուն:

Աշխատանքների կատարման իրավունքը ուղիղ պայմանագրով տրվել է Ստեփան Ամիրխանյանին պատկանող շինարարական ընկերությանը:

Բնակիչները նշեցին. «Մեր որոշմամբ կառուցվել է ջրամբար անասունների համար, բայց ջրամբարում ջուրը սակավ է, քանի որ կուտակվում է միայն անձրեւաջրերից: Մենք ամառային շրջանում «Պաղ աղբյուր» կոչվող ջրից չենք օգտվում (որը գտնվում է ջրամբարի մոտակայքում) եթե 1000 լարիի չափով ղեկավարությունը աջակցի կարելի է ինքնահոս խողովակներով հասցնել այդ ջուրը ջրամբար»:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ուչմանա գյուղում գյուղական ծրագրով աշխատանքները արդեն մոտենում են ավարտին: Իսկ ինչ վերաբերվում է աղբյուրից ջուրը ինքնահոս ջրամբար տեղափոխելուն, ասեմ, որ միջոցներ նախատեսված չեն: Եթե շինարարական աշխատանքների տենդերներից գումար ավելանա, ապա կարելի է հատկացնել այդ 1000 լարի գումարը եւ ինքնահոս ջուրը բերել ջրամբար»:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքները Ուչմանայում մոտենում են ավարտին