Ժդանովականցիները ի նշան բողոքի փակել են ճանապարհը

Ժդանովականցիները   ի նշան բողոքի փակել են ճանապարհը

Ժդանովական գյուղի բնակիչները փակել են Նինոծմինդա-Բավրա ճանապարհը:

Ճանապարհը փակելու պատճառը բնակիչների բողոքն է կապված խոտհարքի հողերի անբավարարության խնդրի հետ:

Ժդանովականցիների խոսքով, իրենց թույլ չեն տալիս հնձել գյուղի հարևանությամբ գտնվող չեզոք տարածքի հողերը, փոխարենը դրանցից մեծապես օգտվում են հարևան գյուղի բնակիչները առանց սահմանափակումների:

Այս պահին ճանապարհը փակ է և մեծ թվով խոշոր բեռնատար մեքենաներ գտնվում են խցանման մեջ:

Մանրամասներին հետևեք մեր հետագա նյութերում: