Հեշտիայի արմաթցիները՝ «Դիջիկոդ Ջավախք» մրցույթի հաղթողներ

Հեշտիայի արմաթցիները՝ «Դիջիկոդ Ջավախք» մրցույթի հաղթողներ

Հեշտիայի արմաթցիները՝ DigiCode Javakheti կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողներ:

Հուլիսի 24-ին Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև անցկացվեց ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։

ՀՄԵԿ -ի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի խմբակավար Նապոլեոն Մարիկյանը մեզ հետ զրույցում նշեց. «Քանի որ ամեն տարի Հայաստանում տեղի էր ունենում DigiCode ծրագրավորման մրցույթը, համաճարակի պատճառով այս տարի այն տեղի չունեցավ: Փոխարենը` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համագործակցությամբ, քանի որ այս պահին Ջավախքում գոյութուն ունի 4 գործող լաբորատորիաներ, այս տարի որոշվեց նման մրցույթ անցկացնել առցանց՝ Ջավախքում: Մրցույթին մասնակցել էր Արմաթի 57 սան, որոնցից 23-ը անցել են եզրափակիչ։ ԱրՄաթ Հեշտիա սաները ներկայացրել էին 17 ծրագիր որից 9 -ը անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում համակարգչային խաղ անվանակարգում 3 -րդ տեղը զբաղեցրեց Օլյա Աստոյանը։ Համակարգչային անիմացիա անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Հասմիկ Քաշանյանը։ Կրիա ծրագրի պիքսելային անվանակարգում առաջին տեղում Միքայել Անտոնյանն էր եւ նույն անվանակարգում 2-րդ հորիզոնականում՝ Էրիկ Դանոյանը»։

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի արմաթցիները՝ «Դիջիկոդ Ջավախք» մրցույթի հաղթողներ

https://www.facebook.com/nana.antonyan.3/videos/2949624855167006/
Нет описания фото.
На изображении может находиться: 4 человека, в том числе Нап Марикян, в помещении
На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении