Վթար Նինոծմինդա – Սաթխա ճանապարհին

Վթար Նինոծմինդա – Սաթխա  ճանապարհին

Այսօր՝ ժամը 12.30-ին ավտովթար է տեղի ունեցել Նինոծմինդա – Սաթխա ճանապարհին: Opel Vectra մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից գլորվելով կողաշրջվել է: Պատահարի հետևանքով կոտրվել է վարորդի դաստակը, վերջինս տեղափոխվել է Նինոծմինդա քաղաքի շրջանային հիվանդանոց:

Ըստ երկու ուղևորների, ովքեր նույնպես գտնվել են մեքենայում, նույնիսկ չեն նկատել, թե ինչպես է ամեն ինչ պատահել, նրանք միայն ասում են, որ մեկ այլ մեքենա փորձել է անցնել իրենց և միևնույն ժամանակ պատահել է այդ ամենը:

Տեղում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնությունը:



Opinion, pooling and voting