Ժդանովական գյուղի դպրոցում և մանկապարտեզում սկսվել են շինարարական աշխատանքները

Ժդանովական գյուղի դպրոցում և մանկապարտեզում սկսվել են շինարարական աշխատանքները

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի դպրոցի սանհանգույցի շինարարական աշխատանքները :

Նախագծով նախատեսված է կառուցել նոր կցակառույց, որտեղ տեղակայված կլինի կոյուղաջրերի պահեստ:

Ներկայումս արդեն հիմքը կառուցված է: Շինաշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող կազմակերպությունը:


Նախագծի բյուջեն կազմում է 67 000 լարի:

Ժդանովական գյուղում գյուղական ծրագրով, իրականացվում է նաև մանկապարտեզի շենքի տանիքի, սանհանգույցի, պատուհանների և միջնապատերի փոխարինումը: Նախագծի գումարը 12 000 լարի է:

Շինաշխատանքներն իրականացնում է Պետրոս Թամասյանի շինարարական ընկերությունը: