Անցկացվում են կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումներ

Անցկացվում են կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումներ

Նինոծմինդայի շրջանում, ինչպես նաեւ ամբողջ Սամցխե – Ջավախեթիում անցկացվում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ:

Բնակիչների շրջանում պտտվում են լուրեր այն մասին, որ պատվաստումից հետո կաթնատվությունը նվազում է եւ պիտանելի չի լինում օգտագործելու համար, ինչպես նաեւ օգտագործման համար վտանգավոր է դառնում միսը:

Այդ հուզող հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Սննդամթերքի վերահսկողության ազգային գործակալության Սամցխե – Ջավախեթիի բաժնի ղեկավար Լիա Բեկաուրիի հետ:

«Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների պատվաստումը իրականացվում է դաբաղի, սիբիրախտի, մաշկաբորբի, բրուցելոզի, ժանտախտի եւ ընտանի կենդանիների կատաղության դեմ: Այդ պատվաստանյութերը չունեն ոչ մի հակացուցում, սակայն չի թույլատրվում սիբիրախտի դեմ պատվաստումից հետո երկու շաբաթվա ընթացքում օգտագործել պատվաստված անասունի միսը»:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Անցկացվում են կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումներ