Նինոծմինդայի շրջանում մոտավորապես մեկ ամիս է ինչ սկսվել է խոտհունձը: Մունիցիպալիտետի բնակչության 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ եւ հիմա խոտհունձի սեզոնին բնակչությունը գտնվում է աշխատանքային եռուզեռի մեջ:
Երիտասարդության մեծ մասը համաճարակի պատճառով չի կարող մեկնել արտագնա աշխատանքի: Իսկ կարիքը ստիպում է կատարել տարբեր տեսակի աշխատանքներ, որոնցից մեկն էլ խոտբեռնողի ծանր աշխատանքն է:
Մենք զրուցեցինք երիտասարդ բնակիչներից մեկի հետ, ով պատմում է խոտբեռնողի աշխատանքով վաստակած գումարի եւ դժվարությունների մասին: «Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, խոտբեռնողի աշխատանքը նույնպես իր դժվարություններն ունի: Քանի որ գումար են տալիս՝ ուզաց չուզած պետք է աշխատենք մեր կարիքները հոգալու համար: Առաջ բեռնատար մեքենայով խոտի մեկ անգամյա տեղափոխման համար վճարում էին 10 լարի, իսկ հիմա փոխվել է՝ 1 հակը արժի 0.25 լարի: Իսկ եթե բերում ենք հակը եւ դասավորում, ապա 0.50 լարի: Աշխատանքը ծանր է, օրինակ Վարսակի 1 հակը կարող է կշռել մոտավորապես 40-45 կգ, որը մեքենային բարձրացնում ենք երկու հոգով: Գարու մեկ հակը կշռում է մոտ 30 կգ, իսկ խամի խոտի հակը 25 կգ, եթե թաց է լինում խոտը մենակ բեռնել հնարավոր չէ»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Խոտբեռնողի ծանր աշխատանքը
Թեմատիկ՝