Օգոստոսի 11-ին, մունիցիպալ զարգացման հիմնադրամը, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեցին մրցույթ՝ Նինոծմինդա քաղաքում գտնվող թիվ 1 դպրոցի ամբողջական վերանորոգման համար:
Մրցույթի ընդհանուր գումարը կազմում է 3`093`938 լարի:
Նշենք, որ արդեն մի քանի տարի անընդմեջ NOR ռադիոկայանը լուսաբանում էր Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի վիճակի մասին, որը գտնվում է կիսաքանդ վիճակում, պատերին առաջացած ճաքերը ամեն տարի խորանում են: Արդեն հայտարարվել է մրցույթ `դպրոցի վերականգնման համար:
Ստորև ներկայացնում ենք դպրոցի նախագիծը վերանորոգումից հետո.