Օրոջալարում երկու կամուրջ է վերականգնվում

Օրոջալարում երկու կամուրջ է վերականգնվում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվում են երկու կամուրջների վերականգնում, խճապատում և Օրոոջալար գյուղի մանկապարտեզի բակի բարեկարգում:

Ուղղակի պայմանագրով աշխատանքն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Արման Նորսոյանը: «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 16000 լարի:

Գումարը բաշխվել է հետևյալ կերպ. 9 , 700 լարի ՝ երկու կամրջի վերականգնման համար, 2800 լարի ՝ խճապատման համար և 2900 լարի ՝ մանկապարտեզի բակի բարեկարգման համար: