«Վրացական երազանքը» վարչապետ է անվանել Գիորգի Գախարիային

«Վրացական երազանքը» վարչապետ է անվանել Գիորգի Գախարիային

«Վրացական երազանքը» վարչապետ է անվանել Գիորգի Գախարիային, իսկ խորհրդարանի նախագահ` Արչիլ Թալակվաձեին: Այս մասին ասվել է՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսանյակի շնորհանդեսի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Գիորգի Գախարիան քաղաքական միության ընտրական ցուցակի առաջին համարն է, իսկ Արչիլ Թալակվաձեն`երկրորդը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» առաջադրել է մեծամասնական թեկնածուների բոլոր 30 ընտրատարածքներում:

Վրաստանի խորհրդարանի և Աջարիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: