Սակրեբուլոյի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սակրեբուլոյի նախագահը  հրաժարականի դիմում է ներկայացրել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Հրաժարականի պատճառը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նա ընդգրկված է ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության համամասնական ցուցակում որպես Վրաստանի խորհրդարանի թեկնածու:

Հրաժարականի մասին հայտարարել է Սումբատ Կյուրեղյանի սակրեբուլոյի նիստի ժամանակ: Կյուրեղյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին աջակցության, իսկ իր կոլեգաներին՝ համատեղ կատարած աշխատանքի համար:

Այսուհետև սակրեբուլոյի նախագահի պարտականությունները կատարելու է սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանտին Վարդանյանը:

Մանրամասների մասին լսեք ռեպորտաժում.

Radio NOR · Председатель сакребуло подал в отставку и выдвигается по партийному списку