Գանձան Նինոծմինդայում անցկացվող «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության հաղթող

Գանձան Նինոծմինդայում անցկացվող «Մաստեր Լիգա»  ֆուտբոլային առաջնության հաղթող

Այսօր՝ հոկտեմբերի 3 -ին, իր տրամաբանական ավարտին հասավ Նինոծմինդայում անցկացվող «Master League» ֆուտբոլային առաջնությունը, որտեղ ամեն թիմում խաղում էին 6 խաղացող եւ 1 դարպասապահ:

Նախկինում NOR ռադիոն հայտնել էր, որ եզրափակչում իրար հետ մրցելու են Գանձայի եւ Սպասովկայի թիմերը, որտեղ հաղթողը կմասնակցի տարածաշրջանային առաջնությանը:

Այսօր՝ ժամը 12:00 -ին Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անվան խաղադաշտում կայացավ վերոնշյալ հանդիպումը, որտեղ Գանձայի թիմը 7 – 2 հաշվով հաղթանակ տարավ Սպասովկայի նկատմամբ եւ ձեռք բերեց բացառիկ հնարավորություն մասնակցելու տարածաշրջանային առաջնությանը:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ֆինալում հաղթանակ տարավ Գանձայի թիմը, որը մինչեւ հոկտեմբերի վերջին մասնակցելու է «Մաստեր Լիգա» -ի երկրորդ տուրին, արդեն տարածաշրջանում: Խաղի ավարտից հետո մեր ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթներով»:

Պարգեւատրումների հանձման արարողությանը մասնակցեցին նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նորընտիր նախագահ Վահան Արոյանը եւ «Մաստեր Լիգա» -ի նախագահ Լաշա Չելեշվիլին:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գանձան՝ Նինոծմինդայում անցկացվող «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության հաղթող
Գանձայի թիմը 
Սպասովկայի թիմը