Այցելելով Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղ բնակիչների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ գյուղում գոյութուն ունի ջրի խնդիր:
Բնակիչներից մեկի խոսքով. «Այս տարի «Աջակցություն գյուղին» ծրագրով Ուչմանա գյուղում կառուցվել է անասունների համար ջրամբար: Մենք ամառային շրջանում «Պաղ աղբյուր» կոչվող ջրից չենք օգտվում, (որը գտնվում է ջրամբարի մոտակայքում) ուզում ենք, որ այդ ջուրը լցնենք ջրամբարը, եթե 1000-1500 լարիի չափով ղեկավարությունը աջակցի, կարելի է ինքնահոս խողովակներով հասցնել այդ ջուրը ջրամբար: Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ մենք խմելու ջուր ստանում ենք հարեւան Հեշտիա գյուղից որը ամառային սեզոնին կարճ ժամանակով է հոսում: Գյուղում ունենք «գյուղի աղբյուր» կոչվող ջուր, եթե այդտեղ կառուցվի 20տ տարողությամբ ջրավազան ապա ամբողջ գյուղը կունենա ջուր եւ այլեւս չենք կանգնի ջրի սակավության խնդրի առաջ: Դրանից հետո ջրի գումարը քիչ կլինի, էլէկտրաէներգիայի ծախսը եւ աշխատողինը նույնպես»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.